Annual Report_2024 ARM | Page 85

ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Դուք եք շարժումը ։ « Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի »-ն ամբողջ գործունեության հիմքում մեր հավատքն է այն անսահման ներուժի հանդեպ, որը առկա է ձեզանից յուրաքանչյուրի մեջ ։ Դուք ոչ միայն ապագան եք, այլ նաև մեր ներկան ։ Մեր պարտականությունն ու առաքելությունը և միևնույն ժամանակ մեր ամենամեծ պատիվը, Ձեր կողքին կանգնելն է, Ձեր ձայները հնչեցնելը և ապահովելը, որ դուք ունենաք առաջնորդելու, սովորելու և առաջընթացի հասնելու բոլոր հնարավորությունները ։ Դուք մեր գոյության իմաստն եք ։ Հայաստանի համար մեր պատկերացրած փոփոխությունը սկսվում է Ձեզանից, և Ձեր շնորհիվ այն արդեն իրականություն է դառնում ։

ՄԵՐ ՈՒՍՈՒՍՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ և ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Դուք եք մեր շարժիչ ուժը ։ Անկախ նրանից ՝ դասավանդում եք սահմանամերձ համայնքներում, թե ստեղծում կրթական նորարարություններ, Դուք մարմնավորում եք այն քաջությունն ու տոկունությունը, որոնք բնորոշում են մեր առաքելությանը ։ Շնորհակալ ենք նպատակով առաջնորդվելու համար ։

ՄԵՐ ԱՋԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻՆ

« Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի » կազմակերպության ազդեցությունը հնարավոր է միայն մեր գործընկերների, նվիրատուների և թիմի անսասան աջակցության շնորհիվ ։ Հայաստանից մինչև սփյուռք մենք համախմբված համայնք ենք, որը հավատում է կրթության ուժին ՝ կառուցելու ավելի ուժեղ և արդար հասարակություն ։

ՄԵՐ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ

Շնորհակալ ենք մեր առաքելությունը կյանքի կոչելու համար Ձեր կատարած ներդրումներից ։ Անկախ նրանից ՝ դա արտահայտվում է բազմամյա նվիրատվություններով, « Ազգաշինարարներ »-ի հովանավորությամբ, թե ռազմավարական դրամաշնորհներով, Ձեր առատաձեռնությունն է սնուցում մեր բոլոր նախաձեռնությունները ՝ գյուղական դպրոցական դասարաններից մինչև ազգային քաղաքականության բարեփոխումներ ։
Հատուկ շնորհակալություն մեր « Փոխակերպմանն աջակցող ներդրողներին », « Գաղափարակիրներին », « Առաջամարտիկներին » և « Չեմպիոններին », որոնց աջակցության շնորհիվ մենք 2024 թվականին կարողացանք այս աշխատանքում ներդնել 4,704,667 ԱՄՆ դոլար և ընդլայնել մեր գործունեությունը ՝ ընդգրկելով ավելի քան 60,000 աշակերտի ։ Ձեր շնորհիվ հնարավոր դարձավ վերաիմաստավորել կրթությունը Հայաստանում:
84