Annual Report_2024 ARM | Seite 52

Արմատացած անցյալի մոդելին համարձակ արձագանք

2024-ին մենք վերահաստատեցինք այն ինչին խորապես հավատում էինք ․ երկարաժամկետ փոփոխությունները սկսվում են համայնքի ներսից ։ Երբ « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն ընդալյնեց իր աշխարհագրությունը նոր մարզերում, ավելի պարզ դարձավ, որ համայնքային առաջնորդները ոչ միայն կարող են օգտակար լինել, այլ նրանց ընդգրկվածությունը էապես կարևոր է ։ Երբ ուսուցիչներն ու աշակերտները միասին են առաջնորդում փոփոխություն, այն դառնում է կայուն ։

Ինչ սովորեցինք

Համբերության և ճկունության ուժը. Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է և ՛ հարմավորղականություն, և ՛ կամք ։ Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագիրը իրականացնելիս մենք ականատես եղանք, թե ինչպես համայնքի ցուցաբերած պատրաստակամությունը կարող է լրացնել քաղաքականության և պրակտիկայի միջև եղած բացը ՝ օգնելով մեզ կողմնորոշվել բարդ իրավիճակներում ՝ միաժամանակ կենտրոնանալով համայնքի կարիքների վրա ։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի հետ գործընկերություն հաստատելու մեր երեք տարվա ճանապարհը ընդգծեց ռազմավարական տոկունության, հետևողական համաձայնեցվածության, համառության և երկարաժամկետ տեսլականի կարևորությունը ՝ երկարատև ազդեցության հասնելու գործում ։
Մանկապարտեզներում և արտակարգ իրավիճակներում ուսուցման վերականգնման ոլորտում մեր աշխատանքը ցույց տվեց, որ լավ իրականացված պիլոտային նախագծերը կարող են խթանել ազգային քննարկումը, հատկապես հավաստի տվյալների և Կրթության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ։
Հասակակիցների կողմից ցուցաբերվող դրական օրինակները սեփականության զգացում են ձևավորում երիտասարդների մոտ ։ « Սերունդ » ծրագրում մենք տեսանք, որ երբ քոուչինգն իրականացվում էր գործընկերների կողմից ուսուցիչների շրջանում, նրանք ավելի մեծ և ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում, քան ղեկավարների քոուչինգի դեպքում ։ Այս դիտարկումը մեր 2025 թվականի մանկավարժների կարողությունների զարգացման ռազմավարության հիմքն է կազմում ։
Տվյալների վրա հիմնված մոտեցումը բարելավում է արտակարգ իրավիճակներում ուսուցումը Հատուկ մշակված գործիքների կիրառումը բացահայտեց Լեռնային Ղարաբաղից( Արցախ) բռնի տեղահանված աշակերտների մոտ գրագիտության բացերը ։ Այս տվյալներն այժմ հիմք են հանդիսանում մեր ներառական վերականգնողական ռազմավարությունների համար, հատկապես 2-5-րդ դասարաններում ։
51