ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԸ
Երբ Վահան Զարոյանը միացավ ՈւԱԾ-ին, մտածեց, որ իր դերը լինելու է դասավանդումը ։ Նա չէր սպասում, որ այն նաև կվերաիմաստավորի իր համար առաջնորդությունը, նպատակը և տուն հասկացողությունը ։ Նշանակվելով Արցախում ՝ Վահանը շուտով հասկացավ, որ դասավանդում չի նշանակում միայն դասարանի առջև կանգնել տեղեկություն փոխանցել ։ Այն իր աշակերտների կողքին կանգնելնու մասին է, նրանց օգնելու, որ հավատան իրենց ուժերին, հատկապես, երբ շրջապատող աշխարհը քիչ վստահություն էր ներշնչում ։
Ես նախկինում կարծում էի, որ առաջնորդություն նշանակում է առջևում կանգնել և ուղղություններ տալ ։ Բայց ես հասկացա, որ իսկական առաջնորդությունը միասին աճելն է, մյուսների հետ կողք կողքի սովորելը, այլ ոչ թե նրանց համար ինչ-որ բան կառուցելը ։ Երբ ես առաջին անգամ մտա իմ դասարան, այդ ժամանակ համայնքը քիչ ռեսուրսներ ուներ, իսկ աշակերտները չէին հավատում, որ իրենց մոտ ինչ-որ բան կստացվի ։ Բայց ես պոտենցիալ տեսա նրանց մեջ ։ Աստիճանաբար նրանք սկսեցին դրսևորել իրենց տարբեր բաներում ։ Նրանք օրեցօր ավելի հետաքրքրասեր էին, ավելի ներգրավված ։ Նույնիսկ ամենալուռ աշակերտները սկսեցին խոսել ։
Ամենահիշարժան պահերից մեկը, որը երբեք չեմ մոռանա, երբ աշակերտների թիվը սկսեց աճել, ոչ թե որովհետև նրանցից պահանջվում էր դպրոց հաճախել, այլ որովհետև նրանք իսկապես ուզում էին գալ ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում »։ Ես ուզում էի այդ էներգիան միայն դասարանում չմնա ։ Դրա համար, ես բացեցի մի փոքրիկ արհեստանոց, որտեղ աշակերտները տարբեր իրեր էին պատրաստում վերամշակված նյութերից ։ Այն, ինչ սկսվեց որպես արտադպրոցական խմբակ, շուտով վերածվեց կենտրոնի, որտեղ աշակերտները սովորում էին շրջակա միջավայրի և դրա նկատմամբ իրենց պատասխանատվության մասին ։ Նրանք պարզապես իրեր չէին պատրաստում, նրանք քննարկումներ էին ունենում այն մասին, թե ինչպես ենք ապրում և սպառում ։ Այն վերածվեց համայնքային ինքնության և մեր ունեցածի նկատմամբ հոգատարության շարժման ։ Այսօր ես շարունակում եմ այդ ճանապարհը « Armenia Tree Project »-ի և իմ համահիմնադրած « Բարձունք » ՀԿ-ի հետ: Աշխարհագրությունը և էկոլոգիան իմ դասարաններում այժմ դասավանդվում են ոչ միայն որպես հերթական առարկաներ, այլև որպես գործիք մեր միջավայրը հասկանալու և պաշտպանելու համար: Իմ սիրելի նախագծերից մեկն այն էր, երբ իմ աշակերտները քարտեզագրեցին տեղական ջրային աղբյուրները և մշակեցին դրանք պահպանելու եղանակներ: Նրանց առաջարկներից մի քանիսը իրականում ընդունվեցին գյուղի կողմից: Այդ իրադարձությունը նրանց և ինձ ապացուցեց, որ նրանց ձայնը կարևոր է: Բնապահպանական կրթությունը միայն բնությունը սովորեցնելու մասին չէ, այն ազգային դիմացկունության, երեխաներին գործիքներ տալու մասին է, որ հասկանան ՝ որտեղ են ապրում, որն է իրենց տունը և ինչպես պետք է այն պաշտպանել և կառուցել իրենց ապագան:
Վահան Զարոյան 5-րդ սերնդի Շրջանավարտ-դեսպան, Շրջակա միջավայրի կրթության մասնագետ, « Armenia Tree Project » ծրագիր
29