ԿԱՐևՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Շրջանավարտների առաջնորդության ուղին և համակարգային նախաձեռնություններ: ՈւԱԾ-ի շրջանավարտներն իրականացնում են փոփոխություններ ամբողջ կրթական համակարգում ՝ ստանձնելով առաջնորդի դերը դպրոցում, հիմնելով նորարարական ոչ առևտրային կազմակերպություններ և ներգործելով կրթական քաղաքականության վրա ։ Բազմազան նախաձեռնությունների միջոցով նրանք արձագանքում են Հայաստանի փոփոխվող կարիքներին, նախաձեռնում նոր համագործակցություններ և դասարանային փորձը վերածում համակարգային լուծումների: Չնայած նրանց նախագծերը տարբեր տարիների կարող են կենտրոնանալ տարբեր ասպեկտների վրա ՝ նրանց ղեկավարները հավատարիմ են կրթությունը վերաիմաստավորելու երկարաժամկետ հանձնառությանը ՝ համայնքային միջոցառումների, կազմակերպչական զարգացման և քաղաքականության բարեփոխումների միջոցով:
Մասնագիտական զարգացում և հմտությունների ձևավորում: ՈւԱԾ հնարավորություն է տալիս մասնակցելու մասնագիտական զարգացման աշխատարանների և անգլերեն լեզվի սերտիֆիկացված դասընթացների, որի նպատակն է աջակցել համայնքի աճին և գլոբալ պատրաստվածությանը: Արդյունքում Ուսուցիչ-առաջնորդների և Շրջանավարտդեսպանների 85 %-ը ստացել է միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ, որոնք ամրապնդում են բազմազան կրթական միջավայրերում առաջնորդելու, սահմաններից դուրս համագործակցելու և կրթության ոլորտում գլոբալ քննարկումներին նպաստելու իրենց կարողությունը: Այս առաջարկները նախատեսված են Շրջանավարտ-դեսպաններին զինելու տեղական և միջազգային մակարդակներում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներով:
Համայնք, պատմություն և ճանաչում: « Շրջանավարտների » ամսագրի թողարկումը նշանակալի քայլ էր համայնքային կապերի և ճանաչման ամրապնդման գործում: Ամսագիրը, որի նպատակն էր նշանավորել ՈւԱԾի շրջանավարտների պատմությունները, նվաճումները և կարևորագույն իրադարձությունները, ծառայում է որպես հարթակ ՝ ընդգծելու նրանց ազդեցությունը կրթության, առաջնորդության և քաղաքացիական ներգրավվածության ոլորտներում: Այն խթանում է համատեղ ինքնության զգացումը, փաստագրում է կոլեկտիվ առաջընթացը և ոգեշնչում շարժման ներսում փոփոխություններ իրականացնող ներկա և ապագա սերունդներին:
Իմացի’ ր ավելին
28