ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ( ՈՒԱԾ)
Scan to Learn More:
Մեր գործունեության հիմքում ընկած է Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը( ՈւԱԾ)՝ մեր հիմնական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի թերսպասարկվող դպրոցներում տաղանդավոր ուսուցիչների նշանակմանն ու աջակցությանը: 2024 թվականին 146 Ուսուցիչառաջնորդ աշխատել է ավելի քան 140 դպրոցում ՝ կրթելով ավելի քան 38,000 աշակերտի, այն կազմում է երկրում ապրող բոլոր աշակերտների 15 տոկոսը: Այս ուսուցիչները բերում են նոր էներգիա, նորարարական ուսուցման մեթոդներ և հանձնառություն ուսումնական արդարության նկատմամբ:
Ներկայացնում ենք 9-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների շրջանում անցկացված հարցման արդյունքները Ուսուցիչների առաջնորդության ծրագրին դիմելը իմ կյանքի լավագույն որոշումն էր: Եթե հնարավորություն ունենայի հետ վերադառնալու և նույն ուղին կրկին ընտրելու, չէի վարանի և նորից կընտրեի: Մենք երբեմն շատ կտրուկ ենք արձագանքում նոր փոփոխություններին, հատկապես փոփոխության սկզբնական փուլում, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում: Ինձ հետ էլ նույն բանը պատահեց, երբ դիմեցի ՈւԱԾ-ին: Հիմա, երբ ավարտել եմ առաջին տարին, ես չափազանց գոհ ու երջանիկ եմ
ՈւԱԾ-ի ամբողջ թիմը միշտ պատրաստակամ է տրամադրել արագ և հստակ պատասխաններ բոլոր հարցերին: Ամեն ինչ մանրակրկտորեն մտածված և կազմակերպված է, բոլորի շահերը հաշվի են առնված: Ես միշտ զգացել եմ այդ հոգատարությունն ու աջակցությունը: Հիմա իմ աշակերտները զինված են կիրառական գիտելիքներով, որոնք կարող են օգտագործել ամենուրեք: Ինչ վերաբերում է մասնագիտական ուղղորդմանը, նրանցից մի քանիսը նշել են, որ ուզում են ծրագրավորող դառնալ: Իմ աշակերտներից շատերը Փոփոխության վրա հիմնված ուսուցման շրջանակներում նախագծեցին և իրականացրին տարբեր նախագծեր` դառնալով ավելի ինքնավստահ: Նրանց ինքնավստահությունն աճել էր այն աստիճան, որ պատրաստ էին դասընթացներ անցկացնել տարբեր համայնքներում և տարածել իրենց գիտելիքները նաև մյուս համայնքներում: Ես ոչ միայն աջակցեցի այս նախաձեռնությանը, այլև ոգևորեցի մյուսներին նույնպես միանալ: Եթե կարողանամ, կշարունակեմ աշխատել որպես ուսուցիչ
17