ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 122

Գառնիի տաճարը (Տեսանյութ)

Գառնիի ամրոց

Գառնիի ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ դարում և եղել է Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների նստավայրը: Ամրոցը վերջնականապես ավերվել է Լենկ Թեմուրի կողմից 1386-ին: Այդուհանդերձ, համալիրի զարդը Գառնիի տաճարն է: Այն նվիրված է Միհր աստծուն և կառուցվել է Տրդատ Ա թագավորի կողմից (մ.թ. 54-88): Տաճարը հայ հեթանոսական միակ կառույցն է, որ կանգուն է մնացել Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո: Այն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի հետևանքով և վերակառուցվել է 1969-1979 թվականներին:

Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվել է որպես Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականի «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում: Պաստառը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում լավագույնը ճանաչվեց:

Գառնիի տաճարը (3D)

Քարերի սիմֆոնիա

Հեղինակային իրավունք՝ Սուրեն Մանվելյան

Երևանի արևելքը և հարավը

Շրջագայություն 6

6.1 Խոր Վիրապ

6.2 Դվին

6.3 Գառնի

6.4 Գեղարդ