# հայկական հետք
Hier Encore / Դեռ երեկ
Դեռ երեկ կարծես Քսան տարեկան էի ես Կյանքին դեմ եղա Ու իմ փայափայած Ժամանակին խենթ Ինչպես սիրո հետ Խաղացին ոմանք Վազքը հերքելով Ապրած գիշերում Օրերի փախչող Բազմած անհունի Թևերին ճախրող :
Կյանքս գծեցի Բաղձանքով այնքան Մ նացին դրանք եթերում անծիր Լցված հույզերով Իղձերով բազում Չքվեցին նրանք Քարացան օդում : Մոլորյալ էի ես . Չկար ոչ մի ելք : Հայացքս էր փնտրում Անհունը երկնի Մինչդեռ սիրտը իմ Հողին հանձնեցի :
Դեռ երեկ կարծես Քսան տարեկան էի ես Ժամանակն անցավ Վազքով խելագար , Նետեց նա ինձ մութ Խորխորատ անհուն Ուր անորոշ էր , ու չկար ոչինչ Մնաց ինձ միայն կնճիռ մի քանի Դաջված ճակատիս Ու ակոս մռայլ վախի անծանոթ :
Սերերս մեռան , Քան կապրեին ինձ հետ : Լքեց ընկերս Ու մեկնեց անդարձ Սխալս դարձավ մեղք Ունայնություն սին Օրերիս խեղված Օրերիս ջահել :
Դեմդիմաց ելան վատթարն ու լավը Վատթարն ընտրեցի լավից առավել Ժպիտը սառեց ծալքերում դեմքիս Այտիս քարացան արցունքներ պաղած Ուր կորան արդյոք տարիները իմ Ջահելությունն իմ քսանամյա :
Դեռ երեկ կարծես Քսան տարեկան էի ես : Կյանքս վատնեցի Տենչով կանգառի : Ու ես ակնդետ ժամանակին սին Վազեցի այնքան Երկար-հոգնատանջ Սանձել ուզեցի ժամանակն անսանձ Անուժ ու վհատ կանգ առա հանկարծ :
Հաշվեհարդարն իմ անցյալի Ու ապավենն ապագայի Խոսքից առաջ ու բոլորից Դեպի առաջ պարզած « ես » -ն իմ Մաղթանքներով ճշմարտախոս Ու բարեգութ Ի միջի այլոց ու անկասկած Քննադատն էի ողջ աշխարհի :
27