հայուհի 7/8 2024 83 | Page 23

# հայկական հետք
À tout jamais / Ընդմիշտ ու հավետ
Երբ մենք կփակենք մեր աչքերն , այնժամ , - Ընդմիշտ ու հավետ , ընդմիշտ ու հավետ , Պահին վերջին հրաժեշտի Ունեցա զղջում , Տարակուսանք` մեղմ Խոր կսկիծ պահած Սրտիս մեջ` թաքուն : Մեկնեցի հեռու , Մինչդեռ հուշն իմ լուռ` ծանրացած այնքան Փակել էր սրտիս դռներն անտարբեր . Ընդմիշտ ու հավետ , ընդմիշտ ու հավետ Ափսոսանք ու վիշտ իրար են փարվել Լցնելու համար կյանքն իմ հարատև ; Դարերը երկար ձգվում են անդուլ ՝ Ընդմիշտ ու հավետ , ընդմիշտ ու հավետ :
Ես քարշ եմ տալիս անցյալն իմ ծանր Խորքից դարերի , Ուր մոռացումն է վեջաբանն անխոս : Կմնա՞ արդյոք ճրագ մի փոքրիկ Ու մոխիր մի տաք հոգուս մեջ վառվող ... Վախճանն անողոք այցի կգա մեզ ՝ Գտնելու համար ճամփան երկնային- Ընդմիշտ ու հավետ , ընդմիշտ ու հավետ . Ճամփաներում կյանքիս մոլոր Կփնտրեմ միշտ քեզ , իմ սեր . Եվ ես կկանչեմ , Ու քեզ կգտնեմ , Քեզ կփայփայեմ Ընդմիշտ ու հավետ :
Que c ' est triste Venise / Վենետիկն է տխրում
Վենետիկն է տխրում , Երբ սերն է մեռնում . Վենետիկն է տխրում , Երբ սերը չկա :
Փնտրում սին բառեր Ծովում ձանձրույթի , Լաց լինում կարծես , Բայց արցունք չկա :
Վենետիկն է տխրում , Երբ երգն է ճեղքում Անդունդի անհուն Լռությունը խոր :
Գոնդոլներն ասես Կսկիծով սրտի Ապաստան են դեռ Սիրող սրտերի :
Վենետիկն է տխրում , Երբ սերն է մեռնում , Վենետիկն է տխրում , Երբ սերը չկա :
Տաճար , թանգարան Կարծես հուսահատ , Տենչով հրաշքի Դռներն են բացում :
Վենետիկն է տխրում , Երբ լճում գիշերվա Մեկնած ձեռք ենք փնտրում , Այն ավաղ էլ չկա :
Ու քամահրանքին իզուր Հյուսված լույսից լուսնի Չասված խոսքերն անկեղծ Ուզում է մոռնալ :
Մ նաք բարով աղավնիներ Ճախրանքով ՝ թևածավալ Ու կամուրջ հառաչանքի , Ու երազներ փշրված :
Վենետիկն է տխրում , Երբ սերն է մեռնում , Վենետիկն է տխրում , Երբ սերը չկա :
25