Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 84

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵՏՐՈ ՆԱԽԱԳԻԾ

Հունվար 2025- 30 Ապրիլ 2025

Կարգավիճակ Ավարտված

Ոլորտ

Տարածքային զարգացում, մշակույթ

Գործընկեր

Երեւան Մետրո

Նախագիծը նախաձեռնվել է Երեւանի մշակութային կյանքը հարստացնելու նպատակով ՝ երաժշտությունը առօրյա հանրային երթեւեկությանը միացնելով եւ միեւնույն ժամանակ ծառայելով որպես հարթակ երիտասարդ երաժիշտների համար ՝ իրենց տաղանդն ու երաժշտությունը ներկայացնելու եւ կիսվելու համար ։ Այս նախաձեռնության նպատակն էր առօրյա երթեւեկությունը վերածել արվեստի բացահայտման պահի ։

Նախաձեռնությունը մեկնարկվել է բացման երեկոյան համերգով, որով պաշտոնապես ներկայացվեց « Երաժշտական մետրո » ֆորմատը ։ Բացման միջոցառումը ցույց տվեց մետրոյի միջավայրում կենդանի կատարումների իրագործելիությունը ։

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել է ավելի քան 100 դիմում, անցկացվել է 16 համերգ, որոնցում հանդես են եկել տարբեր ժանրերի երաժիշտներ, խմբեր եւ անսամբլներ ։ Ծրագրի ընթացքում առանձնահատուկ հիշատակելի պահ է եղել Արամ MP3-ի անակնկալ ելույթը որի նպատակն էր ստեղծել անսպասելի մշակութային պահ եւ ընդլայնել հանրային ներգրավվածությունը ։ Ծրագիրը եզրափակվեց փակման համերգով, որին մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթի պատվիրակ ՊԱՐԳ-ը, ինչը ամրապնդեց նախաձեռնության միջազգային մշակութային արժեքը եւ տեսանելիությունը ։

Զարգացման եւ աջակցման նախաձեռնություններ