« ԵՊԲՀ-ն բարձր է գնահատում « Կերոն » հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերությունը ՝ այն համարելով կրթական միջավայրի զարգացման կարեւոր ու նշանակալի օրինակ ։
Այս համագործակցության արդյունքում ստեղծված նոր գրադարանը պարզապես գրքերի հավաքածու կամ ընթերցասրահ չէ. այն ձեւավորվել է որպես ժամանակակից ուսանողական միջավայր, որտեղ խթանվում են գիտելիքը, ստեղծարար միտքը եւ մասնագիտական առաջընթացը ։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի ոչ միայն բժշկական կրթության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, այլեւ ապագա բժիշկների գիտական հետաքրքրությունների, ինքնուրույն մտածողության եւ մասնագիտական պատասխանատվության ձեւավորմանը ՝ համահունչ ժամանակակից կրթության պահանջներին ։»
Համահիմնադիր եւ գլխավոր ճարտարապետ, DVDP
ՓԻԹԵՐ ԴԵՖԵՇ
« 2024 թվականից ի վեր « DVDP » ընկերությունը համագործակցում է « Կերոն » հիմնադրամի հետ: Մեկնարկային նախագիծը ԵՊԲՀ գրադարանի վերակառուցումն է: Դեռ սկզբից « Կերոն »-ը եղել է պատվախնդիր, արժեքներով առաջնորդվող գործընկեր, եւ մեզ հոգեհարազատ է հայ հասարակությունը մշակութային, կրթական եւ սոցիալական նախաձեռնություններով ամրապնդելու այս նվիրվածությունը: Մեր համագործակցությունը նշանավորվել է փոխադարձ վստահությամբ, միմյանց հանդեպ բաց լինելով եւ հասարակության ձեւավորման մեջ ճարտարապետության դերի մասին ունեցած ընդհանուր տեսլականով: Մենք մեծապես գնահատում ենք «« Կերոն »-ի » դերը Հայաստանում եւ լիահույս ենք, որ իմաստալից գործընկերությունը կպահպանվի առաջիկա տարիների ընթացքում »: