Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Seite 66

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

2024թ. սեպտեմբերի 19

Բացառիկ միջոցառում Հայաստանի պատմության թանգարանում, որով « Կերոն » հիմնադրամի ավելի քան 100 հյուրերին տրվեց « Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ » պատմական ցուցահանդեսի փակ նախադիտման հնարավորություն:

6 ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՇՐՋԱՅՑԵՐ

2024թ. նոյեմբեր- 2025թ. մարտ

Հայ նշանավոր հասարակական գործիչների ուղեկցությամբ իրականացված շրջայցեր, որոնց նպատակը ցուցահանդեսի վերաբերյալ եզակի տեսակետներ տալը եւ ավելի լայն ու բազմազան լսարան գրավելն է: Նախաձեռնությունը նպաստել է հանրային հետաքրքրության աճին եւ այցելուների ներգրավվածության ընդլայնմանը:

Զարգացման եւ աջակցման նախաձեռնություններ