Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 56

ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ « ՄՈՍԿՎԱ- ԵՐԵՎԱՆ- ՄՈՍԿՎԱ »

ԿԳՄՍ նախարարության, Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի եւ « Կերոն » զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում 2024 թվականի հունիսի 4-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց « Մոսկվա- Երեւան- Մոսկվա » խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակին եւ հիմնադիր պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125-ամյակին: Ներկայացված էին աշխատանքներ վերջինիս հեղինակավոր մասնավոր հավաքածուից:

Ցուցադրությունը տեւեց 2024 թվականի հունիսից մինչեւ օգոստոս ՝ ներգրավելով գրեթե 14,000 այցելու: Ավարտից հետո բոլոր 49 արվեստի գործերը վերադարձվեցին Հայաստան եւ կրկին հանրային ցուցադրության դրվեցին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում ՝ դառնալով հասանելի արվեստի սիրահարների եւ լայն հանրության համար:

Գլխավոր ձեռքբերումներ

Ցուցադրվել է 49 գլուխգործոց

Շուրջ 14,000 այցելու

Հայերի մշակութային ժառանգության միջազգային ներկայացում

Հավաքածուի ցուցադրություն համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանում

Զարգացման եւ աջակցման նախաձեռնություններ