Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 5

ՆԱՄԱԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՑ

Վանանե Արարքցյան

Մենք ամփոփում ենք 2025 թվականի ընթացքում իրականացված եւ ընթացիկ հիմնական ծրագրերը, սակայն, անդրադառնալով « Կերոն »-ի վերջին մեկուկես տարվա ճանապարհին, ես առանձնացնում եմ մեր ամենակարեւոր ձեռքբերումը. ամենամեծ ձեռքբերոումը մարդիկ են ՝ այն տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր գրում, զանգահարում, հետաքրքրվում, գալիս են մեզ մոտ ու ոչ միայն արժեւորում են մեր կատարած աշխատանքը, այլ նաեւ առաջարկում են իրենց աջակցությունն ու, որն ամենակարեւորն է, ցանկանում են Հայաստանում միջավայր փոխող մեր նախագծերի մաս դառնալ:

Այս ընթացքում « Կերոն »-ը ձեւավորել է համախոհների լայն շրջանակ: Մարդիկ, ովքեր հավատում են մեզ եւ կիսում մեր արժեքները: Առանց ձեզ մեր նախաձեռնությունները կյանքի չէին կոչվի, չէինք գրանցի եղած արդյունքները ։

Ես անկեղծ շնորհահալ եմ բոլորիդ միասին ու յուրաքանչյուրիդ առանձին առանձին, ում հետ մենք ճանապարհ ենք անցնել եւ դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: 2026 թվականին, կբացվի « Կերոն »-ի « Վերնատուն »-ը, որտեղ նախաձեռնող, նույն արժեքները կիսող ու ոչ անտարբեր մարդիկ հնարավորություն կունենան հանդիպել, շփվել ու տարբեր փորձառություններ կուտակել անմիջական միջավայրում:

Այս տարին եւս մեկ կարեւոր բան ցույց տվեց� երբ մարդիկ հավատում են տեսլականին, նրանք պատրաստ են ներդրում ունենալ ոչ միայն գաղափարներով, ֆինանսապես կամ իրենց ժամանակով, այլեւ ստանձնել պատասխանատվություն ։

Փորձենք աշխատել սիրով եւ նվիրվածությամբ, լինել արհեստավարժ ու հոգատար, դնել նոր ու համարձակ նպատակներ եւ որ շատ կարեւոր է նաեւ ՝ միշտ երազել ։

Vanane Ararktsyan

Նամակ գործադիր տնօրենից «