Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 18

« Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար « Կերոն » զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի եւ այս համագործակցության շրջանակներում հայաստան են ժամանում եւ երկարաժամկետ աշխատանքի անցնում երաժիշտներ եւ մենեջերներ ։ Տվյալ երաժիշտները կարեւոր ներդրում են ունենում Հայաստանում ոչ միայն կատարողական արվեստում այլ նաեւ իրենց փորձառությունը եւ գիտելիքը բերում են մեր երկիր դրանով իսկ ապահովելով մեծ ազդեցություն մասնավորապես դասավանդելով դպրոցներում եւ մասնագիտական վարպետության դասեր տրամադրելով երեխաներին եւ պատանիներին, ովքեր շատ ունեն դրա կարիքը ։ Այդպիսի մասնագիտական գիտելիք ստանալու համար պետք կլիներ մեկնել այլ երկրներ, ինչը կպահանջեր լուրջ ֆինանսական միջոցներ ։ Միաժամանակ, գեղարվեստական մենեջմենթի մասով կարող ենք նշել, որ այս համագործակցության արդյունքում Հայաստան բերված մասնագետները կարեւոր ներդրում են ունենում երկիր եւ մասնավորապես նվազախումբ մենեջմենթի նոր մեթոդների կիրառմանը որոնք առանձնահատուկ են կոնկրետ նվագախմբի իմաստով ։ Սա եւս մի քայլ է դիրքավորելու նվագախումբը որպես միջազգային մեծ հեղինակություն ունեցող նվագախմբի »։

Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

ՄԱԵՍՏՐՈ ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

Տաղանդների ֆոնդ » նախագիծ