Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 16

ԵՐԲ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ Է

2025թ. վերջին « Կերոն » հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ։ Համագործակցության շրջանակներում 2025թ. դեկտեմբերին նվագախմբին է միացել մի միջազգային երաժիշտ ՝ որպես « Տաղանդների ֆոնդ » ծրագրի մասնակից ։ Զուգահեռաբար շարունակվում են քննարկումները հիմնադրամի բոլոր հինգ ռազմավարական ուղղություններով նախարարությունների, թատրոնների, համալսարանների եւ այլ պետական ու մասնավոր հաստատությունների հետ ՝ ուղղված նոր գործընկեր կազմակերպությունների բացահայտմանը եւ առաջիկա տարիներին « Տաղանդների ֆոնդի » էլ ավելի շատ թեկնածուների ներգրավմանը ։ Նմանատիպ օրինակներն արտացոլում են Հիմնադրամի հանձնառությունը ՝ ընդլայնելու տաղանդների հավաքագրման ծրագիրը եւ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները երկարաժամկետ մասնագիտական ներգրավվածության միջոցով ։

Տաղանդների ֆոնդ » նախագիծ