Միջազգային հարթակում « Կերոն » զարգացման հիմնադրամը կշարունակի կազմակերպել եւ մասնակցել արտերկրում անցկացվող միջոցառումներին ՝ ներկայացնելով Հայաստանը որպես տաղանդների, գործընկերության եւ երկարաժամկետ համագործակցության վստահելի միջավայր ։ Միաժամանակ Հայաստանում անցկացվող մեծամասշտաբ միջոցառումները կծառայեն որպես հարթակներ ՝ ներկայացնելու « Կերոն »-ի առաջնահերթ ոլորտներն ու նախաձեռնությունները եւ խթանելու ձգտման ու համագործակցության մշակույթը ։ Տեսանելիությունն ու բովանդակությունը համադրելով ՝ « Կերոն »-ը ձգտում է ձեւավորել միջավայր, որտեղ բարձր չափանիշներն ու ակտիվ մասնակցությունը դառնում են բնական եւ լայնորեն տարածվող մի բնականոն երեւույթ:
2026 թվականին « Կերոն »-ը նախատեսում է ընդլայնել իր դոնորների հետ համագործակցության մասշտաբն ու բազմազանությունը ՝ ներգրավելով անհատների, բարեգործական հիմնադրամների, մասնավոր հատվածի գործընկերների եւ կորպորատիվ շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակ ։
Միասին մենք առաջ ենք տանում Հայաստանի զարգացմանը միտված համակարգային փոփոխություններ ։