« Կերոն » զարգացման հիմնադրամի առաքելությունը բնույթով երկարաժամկետ եւ փոխակերպող է ։ Մեր գործունեությունը չի սահմանափակվում առանձին նախագծերի իրականացմամբ. այն միտված է Հայաստանում ձեւավորելու զարգացող եւ բարձր չափանիշներով միջավայր ։
Մասնակցային մոտեցումը շարունակում է մնալ « Կերոն »-ի փիլիսոփայության հիմքում ։ Մենք պարզապես նախագծեր չենք իրականացնում, այլ կերտում եւ զարգացնում ենք համայնք, որը դուրս է գալիս ավանդական աջակցության մոդելներից եւ դառնում փոփոխությունների ակտիվ համահեղինակ ՝ միավորված ընդհանուր արժեքներով, պատասխանատվությամբ եւ տեսլականով ՝ ավելի ուժեղ եւ կենսունակ Հայաստանի համար ։
2025 թվականին հիմնադրամը մտավ գործընկերային հարաբերությունների զարգացման ավելի դինամիկ եւ բազմազան փուլ ։ Այս ընթացքում « Կերոն »-ը իրականացրեց նպատակային դրամահավաք արշավներ եւ համայնքային ներգրավման նախաձեռնություններ, ինչպես նաեւ մեկնարկեց նոր գործընկերային ծրագրեր ՝ ընդլայնելով իր համագործակցության շրջանակը ։