« Այբ » կրթական հիմնադրամի համար « Կերոն » զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը «« ԱյբՊՐՈ » նախագծային ուսումնառություն » ծրագրի շրջանակում վստահելի եւ արդյունավետ գործընկերության օրինակ է ։ Այս համագործակցության առանցքային արժեքը մեր ընդհանուր տեսլականն է ՝ վերափոխել մեր երկիրը կրթությամբ, որը նաեւ համայնքային զարգացման շարժիչ հզոր ուժ է ։
Մեր համատեղ ջանքերով Դիլիջանի ավագ դպրոցում ներդրած նախագծային ուսումնառության մոդելը տեսական գիտելիքը վերածում է համայնքային նշանակության իրական խնդիրների լուծումների ։ Այն ոչ թե սոսկ կրթական ծրագիր է, այլ ռազմավարական կարեւորություն ունեցող նախաձեռնություն, որն աշակերտին դարձնում է պատասխանատու քաղաքացի ։ Այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտելու տեղի երիտասարդների ներուժը Դիլիջանում, այլեւ ձեւավորելու կրթական նոր մշակույթ, որը խթանում է նախաձեռնողականությունը, ստեղծարար միտքը եւ սեփական համայնքի ապագան կերտելու վստահությունը ։
Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս « Կերոն » զարգացման հիմնադրամի աշխատակիցների մասնագիտական նվիրվածությանը եւ նրանց կողմից համայնքային կարիքների գիտակցմանը ։
Գնահատելի է կրթական բարեփոխումների եւ համայնքային զարգացման մեր նախաձեռնություններում « Կերոն »-ի ՝ որպես կայուն ու գաղափարակից գործընկերոջ դերը եւ նրա հետ հետագա համագործակցությունը ՝ ցանկալի »: