ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ Nov. 2015 | Page 7

Անին փոքր ինչ տարակուսեց պատասխանելուց առաջ, բայց համաձայնվեց, որովհետև իր մոտ նույնպես կար մեծ ցանկություն Արմենին կրկին անգամ տեսնելու: Ինչպես պայմանավորվեցին, այդպես էլ արեցին և հաջորդ օրը դասերից հետո կրկին հանդիպեցին: Երբ երկու միայնակ սրտերի հյուր է գալիս սերը, նրա առաջ ոչ ոք չի կարող փակել դռները, քանի որ սերը փակ դռներին հանդիպելով ներս է մտնում պատուհանից, կամ ավելին, նա բացում է փակ դռներն իր սեփական բանալիով... Արմենի ու Անիի հանդիպումները շատացան և նրանք էլ ավելի մտերմացան և օրեցօր ավելիէր ջերմանում նրանց հարաբերությունները: Անցան օրեր, շաբաթներ և մի օր, հերթական հանդիպմանը Արմենը գնաց գեղեցիկծաղկեփնջով, որը իր գեղեցկությամբ անհամեմատելի էր մինչ այդ նվիրված ծադկեփնջերի հետ... Անին այս ծաղկեփնջին նայելով այլ խորհուրդ էր տեսնում թաքնվաց... Եվ իսկապես դա այդպես էր... Արմենն այդ օրը որոշել էր ասել Անիին իր զգացմունքների մասին: Զգացմունք, որը կարծեսծնվել էր նրանց հենց առաջին նամակագրության ժամանակ, սակայն ավելի ամուր հիմքերի վրա դրվեց նրանց առաջին հանդիպման օրը... -Անի, ես այսօր քեզ պետք է մի շատ կարևոր բան ասեմ, որը հնարավոր է և փոխի իմ ողջ կյանքը... Անին կարծես կռահում էր` ինչի մասին էր խոսքը, սակայն միևնույն ժամանակ շատ զարմացաց հայացքով ն