Ձեռագործ տիկնիկներ Ձեռագործ տիկնիկներ | Page 8

Արմինե Խաչատրյանը պատմեց, որ կան տիկնիկներ, որոնք կոչվում են թատերական տիկնիկներ, այսինքն դրանք միայն ներկայացումների համար են նախատեսված: Կան տիկնիկներ, որոնք կոչվում են «մարդաբոյ» տիկնիկներ: Նախատեսված են մեծ ներկայացումների կամ միջոցառումների համար: Դրանք հագուստ-տիկնիկներ են: Գոյություն ունեն հուշանվերային տիկնիկներ, ազգային տիկնիկներ, դեկորատիվ տիկնիկներ: Թատերական տիկնիկներն էլ իրենց հերթին են բաժանվում մի քանի ենթախմբի՝ ստվերների տիկնիկներ, ձողիկավոր տիկնիկներ, խամաճիկ տիկնիկներ, պլանշետային տիկնիկներ և այլն: