«Արհեստը պետք է փոխանցել հաջորդ սերունդներին, այն մարդկանց, ովքեր շատ են սիրում այս ամենը: Ես սիրով եմ դասավանդում: Ցանկացած փոքրիկ մանկուց ունենում է իր ձեռքով տիկնիկ պատրաստելու երազանքը: Փոքրիկները այս ամենը սովորելով բավարարում են իրենց երազանքը: Տիկնիկագործության արվեստը փոքրիկների մեջ նաև ձևավորում է ճաշակ: Սկսում են ծանոթանալ տարբեր նյութերի հետ, գունային համադրության հետ, տեխնիկայի հետ: Ընթացքում սովորում են նաև, թե ինչ տեսակի տիկնիկներ կան, որոնք որտեղ են կիրառվում», - մեզ հետ զրույցում նշեց տիկնիկագործ, տիկնիկային գործիչների միության անդամ Արմինե Խաչատրյանը: