Ձեռագործ տիկնիկներ Ձեռագործ տիկնիկներ | Page 24

Տիկին Կարինեն պոլիմերային կավից պատրաստում է տիկնիկի գլուխը, ձեռքերը, ոտքերը մինչև ծնկները: Նյութին ձև տալու համար այն տաքացնում են հատուկ վառարանում, ինչից այն ամրանում է, քանի որ նման է պլաստիլինի: Ստացված ամուր նյութի վրա հետագայում Կարինեն նկարում է, կպցնում մազեր: Ի միջի այլոց նա օգտագործում է անգորական այծի մազեր: Կարինեն ասում է, որ ուրիշ արհեստական մազեր չեն սազում իր տիկնիկներին, որովհետև կոպտացնում են վերջիններիս: