Օգտագործել եմ բառեր և սիմվոլներ ֆոնը պատելու համար , օրնակ ՝ PRO նշանակում է ․" ուզում եմ դառնալ պրոֆոսիոնալ իմ գործում ", AYB ՝ իմ դպրոցը , որը ինձ շատ հարազատ է , NBD նշանակում է ․" երբեք չհանձնվես "։ !,? սիմվոլները բնությագրում են իմ բնավորությունը , որ ես շատ հարցեր եմ տալիս ինքս ինձ և մյուսներին , որպեսզի հասկանամ , թե ինչ այլընտրանքային կարծիքներ կան այդ հարցերի շուրջ , բացի իմ սեփականից , իսկ ! նշանը նշանակում է տրված հարցերի պատասխաներ գտնելը և ճիշտ պատասխանի որոշումը :
Նկարում պատկերված գլխավոր հերոսը ես եմ ։ Միանգամից դիտորդի աչքը ընկնում է բասկետբոլիստին , որը գնտնվում է թռիչքի մեջ և չի պատրաստվում հանձնվել , թևերը խորհրդանշում են վեր բարձրանալու հնարավորությունը , այսինքն նորանոր նպատակներին հասնելու հնարավորությունը , իսկ դեմքը մանրակրկիտ մշակված չէ , վերացական է , քանի որ համարում եմ ՝ դեռ չեմ կայացել / հասունացել որպես անհատ , որպեսզի ունենամ յուրահատուկ դեմք :
Գունային գաման մշակման համար ընտրել եմ կոնտրաստային անցումները և մուգ գույներով կոմիքսային ոճ եմ փոխանցել նկարին : Ֆոնը մուգ գույնով եմ արել , իսկ սինվոլները ու հերոսին բաց , ավելի վառ գույներով , որպեսզի ստանամ կոնտրաստ :