ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 58

Մենք խորհուրդ կտանք նաև ավտոմեքենա վարձել և ինքնուրույն հասնել Վայոց ձոր: Այստեղ ճանապարհները բավականին բարվոք են, բացի դրանից` կարող եք ազատ վարել մարզի տարածքում և տեսնել խաղողի այգիներով ու մրգատու ծառերով հարուստ լանդշաֆտները:

Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների մեծ մասն ունի ամրագրված գներ՝ պայմանավորված ավտոմեքենայի վարձակալման ընդհանուր օրերի թվով: Մոտավոր հաշվարկով Դուք 50.000 դրամ կծախսեք` Toyota RAV4 մակնիշի մեքենան 1-2 օր վարձակալելու համար: Իհարկե, գինը կնվազի, եթե ավտոմեքենան վարձեք ավելի երկար ժամանակով: Նույն` Toyota RAV4 մեքենայի վարձակալության արժեքը կկազմի 43.500 դրամ 3-4 օրվա համար:

Եթե որոշել եք Վայոց ձորում մնալ երկար ժամանակով, ապա կարող եք օգտվել գիշերակացի բազմապիսի հնարավորություններից: Նախընտրո՞ւմ եք շքեղ հյուրանոց, թե՞ տեղական զբոսաշրջային տուն (B&B). գրքի այս գլուխը կօգնի ճիշտ ծրագրել Ձեր ճանապարհորդությունը: Ահա Վայոց ձորի հյուրանոցների և զբոսաշրջային տների ցանկը: Յուրաքանչյուր հյուրանոցի կամ վարձակալման ենթակա տան գտնվելու վայրը կտեսնեք նաև ինտերակտիվ քարտեզի վրա, իսկ ամրագրել կարող եք նշված հղումների միջոցով:

Ինչպե՞ս հասնել Վայոց ձոր և կազմակերպել գիշերակացը