ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 40

Ջերմուկի ջրվեժը

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Ջերմուկի ջրվեժը 70 մետր բարձրությունից գահավիժում է Արփա գետի մեջ: Մարմինը հիպնոսացնող այս ջրվեժին տեղաբնակները տվել են «Ջրահարսի վարսեր» անունը: Ավանդույթի համաձայն՝ ջրվեժի վերևում կառուցված ամրոցում մի արքայադուստր է ապրել իր հոր հետ: Աղջիկը հրաժարվել է ամուսնանալ այն բոլոր երկրպագուների հետ, ում առաջարկել է հայրը, որովհետև սիրահարված է եղել հովվի որդուն: Ամեն երեկո նա իր պատուհանից պարան է իջեցրել, որպեսզի հովվի տղան բարձրանա: Մի օր արքայադստեր հայրը գտել է պարանը և աղջկան ասել է, որ եթե նա կրկին հանդիպի հովվի որդուն, ապա ջրահարս կդառնա: Հաջորդ գիշեր արքայադուստրը պարանի փոխարեն իր վարսերն է ցած իջեցրել՝ իր սիրած տղայի համար: Նա անմիջապես ջրահարս է դարձել, իսկ վարսերը՝ ջրվեժ: Կա՛նգ առեք հրաշագեղ կամրջի վրա և լուսանկարե՛ք այս բնական հրաշքը: Քայլե՛ք դեպի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհով և կտեսնեք մեկ այլ բնակերտ հրաշալիք: «Երազանքի կամարը» ցածրադիր, կամար հիշեցնող կառույց է, որ ձգվում է գետի երկայնքով: Ասում են, եթե երազանք պահեք կամարի տակով անցնելիս, ապա այն կիրականանա:

Ջերմուկի ջրվեժը

Լուսանկարը՝ Վահե Դարբինյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Ջերմուկ ջրվեժը և «Երազանքի կամարը»

Բնական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Հայկական բոլոր գյուղերում Դուք կտեսնեք պուլպուլակներ՝ քարե ցայտաղբյուրներ, որոնցից թարմ և սառնորակ ջուր է ցայտում: Տեղաբնակները սիրում են հավաքվել, զրուցել, հանգստանալ պուլպուլակներին հարող տարածքներում: Ցայտաղբյուրներ են կանգնեցվում նաև՝ ի հիշատակ որևէ հանգուցյալի:Երբեմն ընտանիքները հանձն են առնում որևէ պուլպուլակի պահպանությունը, վերանորոգումը,

Ազգագրություն՝ ցայտաղբյուրներ (խոսկց.՝պուլպուլակ)