Երևանից ընդամենը երկժամյա հեռավորության վրա՝ հարավում՝ Հայաստանի Վայոց ձորի մարզում, կարելի է բացահայտել արշավների համար գեղեցիկ տեղանքներ, ծանոթանալ մշակութային ժառանգության գրավիչ վայրերին և ավանդություններին, ինչպես նաև այցելել Հայաստանի լավագույն գինեգործարաններից մի քանիսը:
Ճանապարհորդները կարող են բարձրանալ Նորավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդանշական աստիճաններով,«Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքում արշավել՝ դիտարկելու Բեզոարյան այծերին, հրաշագեղ բնության գրկում գինի վայելել և բացահայտել ակտիվ հանգստի մի շարք հնարավորություններ:
Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ
Ներածություն