ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 27

Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին երկհարկ է: Այն արևմտյան մուտքի ճակատային մասում աստիճաններ ունի՝ յուրօրինակ մի առանձնահատկություն, որ կարելի է տեսնել նաև քիչ թվով հայկական միջնադարյան մյուս եկեղեցիներում: Բարձրացե՛ք աստիճաններով, շրջե՛ք երկրորդ հարկում և քայլե՛ք ռազմական ու պետական գործիչ, ազնվական Բուրթել իշխանի հետքերով: Եկեղեցին իր սրբապատկերներով, ամենայն հավանականությամբ, անվանի

Նորավանք վանական համալիր (3D)

Նորավանք վանական համալիր

Պատմական տեսարժան վայրեր

ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքն է, որը,ինչպես ասում են, կուրացել է հենց այն ժամանակ, երբ ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը (1339թ.):

Մոմիկին են վերագրում նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից գավթի պատկերաքանդակները: Գավթի մուտքի լուսամուտի բարավորի պատկերաքանդակն աննախադեպ է: Այն պատկերում է Հայր Աստծուն. աջ ձեռքի տակ խաչված Քրիստոսի խաչելության տեսարանն է, իսկ ձախ ձեռքում պահում է Ադամի գլուխը: Պատկերաքանդակը եզակի է, քանի որ մինչև այդ Հայր Աստծուն պատկերել են խորհրդանշական ձևով և երբևէ չեն կերտել մարդկային կերպարանքով:

Հուշում՝ առավոտյան վաղ արթնացողների համար

Այցելե՛ք Նորավանք անմիջապես արևածագից առաջ… կատարյալ հաճույք է: Դուք կտեսնեք, թե ինչպես են փոփոխվում համալիրի կառույցների երանգները՝ մոխրագույն,կապտականաչավուն գույնից վերածվելով ոսկյա և վարդագույն երանգների, ինչն այնուհետև արտացոլվում է քարերի վրա՝ արևի շողերի ներքո: Կտեսնեք նաև բեզոարյան այծերի ցատկը գետից մինչև լեռան գագաթ: Եթե Ձեր բախտը բերի, կտեսնեք նաև, թե ինչպես են բեզոարյան այծերը վազում Նորավանքի ետնամասի ժայռերն ի վեր: