Բեզոարյան այծ պատկերաքանդակի աջ կողմում
Լուսանկարը՝ Վլադիմիր Գրիգորյանի, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ
Գնդեվանք
Համայնապատկերը՝ «360° Stories»-ից
Գնդեվանք
Գնդեվանքի տարածքում հայտնաբերված բրոնզե և երկաթյա բազմաթիվ հնագիտական գտածոները վկայում են, որ այն դարեր շարունակ բնակեցված է եղել: Գնդեվանքը հատկապես ծաղկում է ապրել 10-րդ դարում, երբ Սյունյաց իշխանուհի Սոֆիան նախաձեռնել է այս համալիրի կառուցումը (931-936 թթ.): Իշխանուհի Սոֆիան վանքին է ընծայել նաև Գնդեվազ և Ատչար գյուղերը՝ ապահովելով վանքի տնտեսական անկախությունը և գյուղատնտեսական
տարածաշրջանում կառուցվել են այլ հայտնի եկեղեցիներ և վանական համալիրներ, ինչպես, օրինակ՝ Նորավանքը և Գլաձորը: Շուրջ 400 տարի Գնդեվանքը եղել է կրոնական գործունեության ակտիվ կենտրոն (անգամ կառուցման ընթացքում): Վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատի արձանագրությունում կարդում ենք. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի [իշխանուհի Սոֆիա] զսա եւ եդի ակն ի վերայ»:Պատերը զարդարված են Հիսուսի, առաքյալների և սրբերի պատկերներով, որոնք տարիների ընթացքում խունացել են: Հատկանշական է, որ արևելյան խորանի զոհասեղանի վերևում մասամբ պահպանվել է Հիսուսի պատկերը: Վանքը բազմիցս լքվել է և ենթարկվել հարձակումների, այդ թվում՝ 12-րդ դարում մոնղոլների կողմից իրականացված թալանը, 17-րդ դարում տեղի ունեցած հայերի գաղթը դեպի Պարսկաստան: Գնդեվանքը վերակառուցվել է 17-րդ դարավերջին: Համալիրի շուրջ կառուցվել են մի շարք սենյակներ, գինու մառան, խոհանոց և ընդարձակ դահլիճ: 1931 թվականին եկեղեցին մեծապես տուժել է երկրաշարժից և կրկին նորոգվել է ավելի ուշ՝ 1965-1970 թվականներին:
ինքնաբավությունը: Համալիրի
շինարարությունն ամբողջացվել է 1008 թվականին 22 կիլոմետր երկարություն ունեցող ջրանցքի կառուցմամբ, որով ջուր էր մատակարարվում մոտակա գետից: Գնդեվանքից հետո այս
Պատմական տեսարժան վայրեր