ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 21

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Լեռնային բարձրունքի վրա կառուցված Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեսարան է բացվում դեպի Արփա գետի ձախ ափ: Եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1321 թվականին Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից, որը եկեղեցու կառուցումը հանձնարարել է անվանի ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկին: Վերջինս մեծ ճանաչում է ունեցել Վայոց ձորում՝ շնորհիվ իր կառուցած մի շարք խորհրդանշական եկեղեցիների, այդ թվում՝ Նորավանք վանական համալիրի կառույցների:

Եկեղեցին կենտրոնագմբեթ է և առանձնանում է իր ուղղանկյուն հատակագծով: Նկատելի է եկեղեցու նեղ և վեր խոյացող կառուցվածքը, ինչը Հայաստանի եկեղեցաշինության մեջ եզակի օրինակ է: Եկեղեցու համաչափությունը և բարձրությունը Ձեզ կստիպեն աչքերն ինքնաբերաբար դեպի երկինք հառել: Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի

Սուրբ Աստվածածինը՝ շրջապատված լեռներով

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

պատկերաքանդակը՝ Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը

Սուրբ Աստվածածնի գմբեթը քանդվել է երկրաշարժի հետևանքով 1840 թվականին: Եկեղեցին վերակառուցվել է ավելի ուշ՝ 1967-1972 թվականներին, հետագայում նաև՝ 1998 թվականին:

գրկին, և գմբեթակիր քառակուսու առագաստներին փորագրված չորս ավետարանիչների խորհրդանիշները հետաքրքիր զուգահեռներ են ստեղծում այս և Նորավանքում Մոմիկի հեղինակած փորագրությունների միջև: Մոմիկը ճարտարապետությամբ և քանդակագործությամբ հատկապես սկսել է զբաղվել, երբ վատթարացել է տեսողությունը, և այլևս չի կարողացել մանրանկարներ նկարել ձեռագիր մատյաններում:

Պատմական տեսարժան վայրեր