ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 12

Բնական հումքով, այդ թվում հացահատիկի և ձավարեղենի մշակաբույսերով հարուստ Վայոց ձորի մարզը բնակեցված է եղել հազարավոր տարիներ շարունակ: Գինու արտադրության աշխարհի հնագույն կենտրոնը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզում՝ Արենիի քարանձավում: Հայաստանում հայտնի լավագույն գինիները և գինեգործներն այսօր էլ պահպանում են տարածաշրջանի գինեգործական ավանդույթները:

Մեկ կամ երկու օր նվիրե՛ք Վայոց ձորի գինու արտադրության կենտրոններ այցելելուն, հետևե՛ք արտադրական ընթացքին և համտեսե՛ք տեղական գինիները: Եթե Դուք Վայոց ձորի մարզում եք աշնանը, ապա բա՛ց չթողնեք գինու փառատոնը, որի ընթացքում արհեստագործ, ինչպես նաև տնական գինի արտադրողները ցուցադրում և վաճառում են իրենց արտադրանքը: Համտեսե՛ք գինի, ճաշակե՛ք հայկական համեղ ուտելիքներ, միացե՛ք հայկական ավանդական պարերին:

Գինու փառատոնն Արենիում

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Գինու փառատոնն Ռինդում

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Խաղողի այգի Վայոց ձորում

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Բացահայտել մշակույթը. Վայոց ձորի մշակութային արժեքները