ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 93

3.7 Սունդուկյանի անվան թատրոն

Երեկոյան կարող եք ներկայացում դիտել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնի ետևում է գտնվում ժամանակակից Երևանի ամենահին այգին` Անգլիական

այգին, որը գոյություն ունի 1860-ականներից: 1920 թ. այստեղ է տեղի ունեցել Հայաստանում առաջին ֆուտբոլային խաղը: Իտալիայի փողոցում գտնվող այս այգին շրջապատում

են Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատները, Երևանի «Բեսթ

Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը: «ՍԵՎՆ» լաունջ-ռեստորանը

գեղեցիկ վայր է՝ որևէ բան ուտելու և ըմպելու համար: Ճաշե՛ք`

վայելելով մեկ բաժակ գինի կամ հատուկ Ձեզ համար

պատրաստված կոկտեյլ: Նարգիլեի սիրահարներն այստեղ

կգտնեն «Մեդուս Շիշայի» (Meduse Shisha)-ի լայն ընտրանի:

Հայկական թատրոն

Հայկական թատրոնի պատմությունը սկսվում է ավելի քան երկու հազարամյակ առաջ: Հույն պատմիչ Պլուտարքոսն իր «Ընտիր կենսագրություններ» աշխատության մեջ նկարագրում է, թե ինչպես մ.թ.ա 70 թվականին Հայոց Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55)Տիգրանակերտում բացեց առաջին թատրոնը: Պլուտարքոսը նաև վկայում է, որ մ.թ.ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը,

Կարդալ ավելին

Հրազդան գետի շրջակայքը

Շրջագայություն 3

3.1 Կապույտ մզկիթ

3.2 Սուրբ Սարգիս եկեղեցի

3.3 Փարաջանովի տուն-թանգարան ParkMatenadaraCascade

3.4 Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

3.5 Արարատ կոնյակ/Նոյ կոնյակ

1.6 Երևանի պատմության

թանգարան

3.7 Սունդուկյանի անվան թատրոն