3.4. Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
1967 թ. կառուցված Հայոց ցեղասպանության հուշահամալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա` Հրազդան գետի աջ կողմում: Այն ներառում է Հայոց ցեղասպանության թանգարանը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Հայոց ցեղասպանության թանգարանը բացվել է 1995 թ.: Շենքի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը, իսկ քանդակագործը՝ Ֆերդինանդ Առաքելյանն է: Ցեղասպանության թանգարանի արխիվային փաստաթղթերը բաց են հետազոտողների առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գլխավոր առաքելությամբ. Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում մարդկության հանդեպ նմանատիպ ողբերգությունները և ոճիրները կանխելու համար: Թանգարանի շենքը երկհարկանի է, իսկ տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ Եղեռնի
հուշարձանի հարթակին, որպեսզի ուշադրությունը չշեղի հարևանությամբ գտնվող հուշահամալիրից: Թանգարանից տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտավայր և Արարատ լեռ: Առաջին հարկը ստորգետնյա է: Այստեղ են գտնվում վարչական, ինժեներական և տեխնիկական սպասարկման գրասենյակները, ինչպես նաև Կոմիտասի անվան 170-տեղանոց սրահը: Առաջին հարկում են տեղակայված նաև գիտական և թանգարանային արժեքների պահոցները, ընթերցասրահը և գրադարանը: Թանգարանի ցուցասրահը երկրորդ հարկում է և զբաղեցնում է ավելի քան 1,000 քմ/10,764 ոտնաչափ տարածք: Թանգարանում անցկացվում են էքսկուրսիաներ՝ հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով և ռուսերենով: Այցելությունը ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով: Արտասահմանյան
պատվիրակությունները և պետությունների առաջնորդները թանգարան են այցելում իրենց պաշտոնական և պետական այցելությունների ընթացքում:
Հրազդան գետի շրջակայքը
Շրջագայություն 3
3.1 Կապույտ մզկիթ
3.2 Սուրբ Սարգիս եկեղեցի
3.3 Փարաջանովի տուն-թանգարան ParkMatenadaraCascade
3.4 Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
3.5 Արարատ կոնյակ/Նոյ կոնյակ
1.6 Երևանի պատմության
թանգարան
3.7 Սունդուկյանի անվան թատրոն