ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 87

3.2 Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է մզկիթից քայլքով հինգ րոպե հեռավորության վրա: Այն հայկական եկեղեցական ճարտարապետության լավագույն կառույցներից է և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստը: Եկեղեցին գտնվում է Հրազդան գետի ձախ կողմում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հրազդանի կիրճ և Հաղթանակի կամուրջ:

Հայ առաքելական եկեղեցու՝ երիտասարդների և սիրո բարեխոս սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների և սիրո բարեխոս սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Հռոմի կայսր Մեծն Կոնստանդիանոսի (306-337 գահակալության տարիներին սբ. Սարգիսը կարգվում է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Երբ Հուլիանոս Ուրացող կայսրը (360-363) սկսում է քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, սուրբ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը գալիս են Հայաստան: Նրանց ընդունում է Հայոց Տիրան թագավորը: Սուրբ Սարգիսը և Մարտիրոսը Հայաստանից գնում են Պարսկաստան և ծառայության անցնում Պարսից Շապուհ արքայի բանակում: Իմանալով, որ սուրբ Սարգիսը քրիստոնյա է, Շապուհ արքան հրամայում է նրան ընդունել կրակապաշտություն և Կարդալ ավելին

Հրազդան գետի շրջակայքը

Շրջագայություն 3

3.1 Կապույտ մզկիթ

3.2 Սուրբ Սարգիս եկեղեցի

3.3 Փարաջանովի տուն-թանգարան ParkMatenadaraCascade

3.4 Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

3.5 Արարատ կոնյակ/Նոյ կոնյակ

1.6 Երևանի պատմության

թանգարան

3.7 Սունդուկյանի անվան թատրոն