Շրջագայություն 3. Հրազդան գետի շրջակայքը
Երրորդ շրջագայությունը ներկայացնում է Հրազդան գետի շրջակայքը: Այն սկսվում է հոգևոր կենտրոններից` պարսկական մզկիթից և Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս եկեղեցուց, ընդգրկում է հայ անվանի կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը և շարունակվում` բացահայտելով Հրազդան գետի ձախափնյա տարածքը: Այնուհետև կբարձրանաք Ծիծեռնակաբերդի բարձունք, ուր գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Հաջորդիվ կշրջեք Արարատ և Նոյ կոնյակի գործարանների թանգարաններում: Օրը կավարտեք Երևանի քաղաքապետարան և Երևան քաղաքի պատմության թանգարան կատարած այցով: