2.4 Ֆրանսիայի հրապարակ
Մաշտոցի պողոտայով քայլելով ներքև՝ Դուք կհասնեք Ֆրանսիայի հրապարակ, որը Երևանի սրտում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի և Կասկադի միջև գտնվող մի գեղեցիկ վայր է: Այն Ֆրանսիայի հրապարակ է անվանակոչվել 2006 թ.՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ (1995-2007) Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Հինգ տարի անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի (2008 թ.-ից) և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի (2007-2012) ներկայությամբ այս հրապարակում բացվեց ֆրանսիացի անվանի քանդակագործ Օգյուստ Ռոդենի (1840-1917) հեղինակած Ժյուլ Բաստիենի արձանը: Հրապարակը նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևան սիթի տուր»-ի (Yerevan City Tour) ավտոբուսի առաջին և վերջին կանգառն է: Հրապարակի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքում կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ ամռանն ու աշնանը կարող եք վայելել հայկական գարեջուր և պաղպաղակ:
Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը`նվիրված
Ժյուլ Բաստիեն-Լեպաժին
Երևանի վերին հատվածը
Շրջագայություն 2
2.1 «Հաղթանակ» զբոսայգին
2.2 Կասկադ ParkCascade
2.3 Մատենադարան ParkMatenadaraCascade
2.4 Ֆրանսիայի հրապարակ ParkCascade
2.5 Ազատության հրապարակը ParkCascade
2.6 Օպերա