ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 75

Շրջագայություն 2. Երևանի վերին հատվածը

Երկրորդ շրջագայությունը ներկայացնում է Երևանի վերին հատվածը: Այն սկսվում է քաղաքի վերնամասի բլուրների վրա գտնվող «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի քաղաքը և Արարատ լեռը: Այն շարունակվում է «Կասկադ» աստիճանավոր բացօթյա համալիրով, որ Ձեզ կուղեկցի դեպի քաղաքի վերին հատվածը: Այս շրջագայության ընթացքում Դուք կտեսնեք նաև Մատենադարանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ազատության հրապարակը և նորակառույց Հյուսիսային պողոտան: