ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 68

1.3 Շառլ Ազնավուրի հրապարակ

Հանրապետության հրապարակից Աբովյան փողոցով հինգ րոպե դեպի վերև քայլելով՝ կհասնեք Շառլ Ազնավուրի հրապարակ: Այն գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնի առջև և Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ վայրերից է: Այնտեղ կա համաստեղության նշաններով գեղեցիկ շատրվան և շախմատի մեծ խաղատախտակ: Վերջինս աչքի զարնող մի ձևավորում է, որը նաև շախմատի սիրահարներին հնարավորություն է տալիս կանգնել 30 քառակուսի մետրանոց խաղատախտակի վրա և շախմատ խաղալ:

Ազնավուրի

տուն-թանգարան

Կասկադի վերին մասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը : Թանգարանն ունի համերգային բացօթյա սրահ, այդտեղ է նաև Ազնավուրի բնակարանը: Թանգարանում ցուցադրվում են Ազնավուրի ձայնասկավառակները, ալբոմները, գրքերը, երաժշտական մրցանակները, պաստառներ և լուսանկարներ: Թանգարանը հայ ժողովրդի նվերն է իր մեծ որդուն: Այն բացվել է 2011-ին, երբ հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի աշխարհահռչակ երգիչը կտրեց թանգարանի ժապավենը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Pour toi Arménie (Քեզ համար, Հայաստան) (Տեսանյութ)

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան)համաշխարհային համբավ ունեցող ֆրանսահայ երգահան է, երգիչ, դերասան,

դիվանագետ և հասարակական գործիչ: Նա ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին

Կարդալ ավելին

Երևանի կենտրոնը

Շրջագայություն 1

1.1 Հանրապետության հրապարակ

1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade

1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade

1.4 Վերնիսաժ

1.5 Սասունցի Դավթի հրապարակը

1.6 Էրեբունի

թանգարան

«Ազնավուր» ինտերակտիվ թանգարան և մշակութային կենտրոն