ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 65

1.1 Հանրապետության հրապարակ

Սկսե՛ք Ձեր շրջագայությունը քաղաքի սրտում գտնվող Հանրապետության

հրապարակից: Պետք է անպայման տեսնել Երևանի ամենամեծ

կենտրոնական հրապարակը՝ կառուցված հայկական վարդագույն տուֆից և նախագծված հայկական ճարտարապետության լավագույն

ավանդույթներով: Այստեղ կարելի է զբոսնել և վայելել հրապարակի

հիանալի համայնապատկերը : Հրապարակի մոտ և հարակից այգում

կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ կարող եք փոքր-ինչ հանգստանալ, որևէ բան ըմպել կամ ուտել: Քանի դեռ

Հանրապետության հրապարակում եք, կարող եք Հակոբ Պարոնյանի

անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայացման տոմս գնել :

Երևանի կենտրոնը

Շրջագայություն 1

Իսկ դուք գիտե՞ք

Հանրապետութայն հրապարակը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը

(1878-1936): Հրապարակի կառուցումը սկսվել է 1926 թ. և ավարտվել 1958 թ.: Խորհրդային

իշխանության տարիներին հրապարակը կոչվում էր Լենինի անունով, իսկ Վլադիմիր Լենինի (1870-1924) արձանը գտնվում էր հրապարակի հարավարևմտյան հատվածում:

Կարդալ ավելին

Մարիոթ հյուրանոց (Երևան)

1.1 Հանրապետության հրապարակ

1.2 Պատմության թանգարան/Ազգային պատկերասրահ ParkCascade

1.3 Ազնավուրի հրապարակ ParkMatenadaraCascade

1.4 Վերնիսաժ

1.5 Սասունցի Դավթի հրապարակը

1.6 Էրեբունի

թանգարան