Շրջագայություն 1. Երևանի կենտրոնը
Առաջին շրջագայությունը նկարագրում և ներկայացնում է զբոսաշրջիկների՝ Երևանի կենտրոնի սիրած վայրերը: Այն սկսվում է Հանրապետության հրապարակից, որտեղ կարող եք հիանալ հայկական ճարտարապետական ժառանգության լավագույն կառույցներով: Այնուհետև Ձեզ կուղեկցենք դեպի Պատմության թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ, Շառլ Ազնավուրի հրապարակ և Վերնիսաժ: Շրջագայությունը կշարունակվի մինչև Սասունցի Դավթի հրապարակ, որից հետո` Արին-Բերդ բլուր, որի վրա հիմնադրվել է Երևանը, և որտեղ գտնվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցը: Ձեզ առաջարկում ենք օրն ավարտել՝ դիտելով ներկայացում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: