Բարի գալուստ Երևան
Երևան. հիմնական տեղեկություններ
Եթե մտադրություն ունեք ճամփորդել Հայաստանում և շրջել Երևանում ու հարակից արվարձաններում, ապա ստորև բերված տեղեկությունները կօգնեն կազմակերպել Ձեր ճամփորդությունը:
Ճամփորդելուց առաջ Արտաքին գործերի նախարարության հետ ստուգե՛ք անձնագրի և վիզայի հետ կապված
կարգավորումները, քանի որ վերջիններս կարող են փոփոխվել ամեն պահի: Բոլոր այցելուները, անգամ երեխաները,
պետք է ունենան անձնագիր: Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության անդամ երկրների, ԱՊՀ և այլ պետությունների այն քաղաքացիները, ում հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, մուտքի վիզայի կարիք չունեն: Բացի այդ՝ մի շարք երկրների քաղաքացիներ մուտքի վիզայի համար կարող են դիմել միայն հրավերի հիման վրա: Այդ երկրների քաղաքացիները ճամփորդելուց առաջ պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության արտերկրյա
դեսպանատներ կամ հյուպատոսարաններ: Այս սահմանափակումը չի վերաբերում այն հայերին, որոնք այդ ցանկում նշված երկրների քաղաքացիներ են: Նրանք կարող են առանց հրավերի վիզա ստանալ Հայաստան ժամանելուն պես: Մուտքի վիզա կարող եք ստանալ ժամանելուց անմիջապես հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մուտքի արտոնագրերի տրամադրման և գրանցման շուրջօրյա կետում: Վիզաների համար վճարումը կատարվում է բացառապես հայկական դրամով (AMD): Ձեր հարմարավետության համար Արտաքին գործերի նախարարությունը հնարավորություն է տալիս ստանալու էլեկտրոնային մուտքի արտոնագիր կամ էլ. վիզա, ինչը ճամփորդողներին թույլ կտա արտոնագիր ստանալու ողջ գործընթացը կատարել նախապես և առցանց: Էլ. վիզան նույն արտոնություններն է տալիս, ինչ սովորական վիզան, բայց անձնագրում որևէ կնիք կամ պիտակ չի դրվում:
Փ. Վիլյամս «Երջանկություն»
(Մենք Երևանից ենք) (Տեսանյութ)
Երևան (Տեսանյութ)