ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 175

Շնորհակալական խոսք

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը

(ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիրն է: Սույն գրքի մշակումը և հրատարակումը հնարավոր է դարձել ՀԲԸՄ-ի շնորհիվ:

Ներքոնշյալ կազմակերպությունները և անհատները նպաստել են էլ. գրքի մշակման աշխատանքներին իրենց առաջնորդությամբ, խորհրդատվությամբ ու տեղեկությունների, ձայնա- և տեսա- նյութերի տրամադրմամբ.

• Երևանի քաղաքապետարանը նպաստել է բովանդակության ընդհանուր ուղղորդման առումով, ինչպես նաև մի շարք լուսանկարներ է տրամադրել էլ. գրքում օգտագործելու համար, այդ թվում` Երևանի մետրոպոլիտենի նախագիծը:

• ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի

վարչությունը նպաստել է էլ. գրքի

մշակմանը` ուղղորդելով ընդհանուր

բովանդակությունը: Նախարարությունն էլ.

գրքում օգտագործելու համար իր

արխիվներից տրամադրել է տեսանյութեր:

Գրքում օգտագործվել են նաև մեջբերումներ «Transglobe» և «Buzz TV» հեռուստաընկերությունների պատրաստած «Հայաստան`Նոյի երկիր» վավերագրական ֆիլմից:

• «Ջումագ Դիջիթալ Պաբլիշինգ Սոլուշնզը» (Joomag Digital Publishing

Solutions) աջակցել է էլեկտրոնային գրքի և շարժական տարբերակների ստեղծմանը:

• Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տրամադրել է տեղեկություններ և լուսանկարներ Էջմիածնի ինտերակտիվ քարտեզի մշակման համար:

Բեն Թոքերը՝ մոբայլ առևտրային ոլորտի ձեռներեց (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ), աջակցել է գրքի ստեղծմանը՝ տրամադրելով խորհրդատվություն տարբեր հարթակներում էլեկտրոնային գրքի կիրառման վերաբերյալ:

• «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC) ուղղորդել է և տրամադրել տեղեկություններ ու ձայնա- և տեսա- նյութեր էլ. գրքում օգտագործելու համար:

• «Հայկական լեռնային ակումբը» նպաստել է էլ. գրքի արշավներին վերաբերող հատվածի մշակմանը` տրամադրելով տեղեկություններ և խորհրդատվություն: