ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 124

Ցանկության ծառեր

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում համարում էին, որ այսպիսի ծառերը հոգևոր կամ կրոնական արժեք ունեն: Մարդիկ հավատում են, որ ծառի վրա թաշկինակ կապելով, իրենց ցանկությունը կամ

աղոթքը կկատարվի Աստծո կողմից: Ցանկության ծառեր կարելի է տեսնել Հայաստանի

շատ վայրերում, ինչպես օրինակ՝ Ազատ գետի կիրճում, Ամբերդի և Գեղարդի վանքերում: Որպես կանոն՝ այդ ծառերը գտնվում են եկեղեցիների, վանքերի և մատուռների մոտ, հաճախ՝ ջրային հոսանքի կամ գետի հունի մոտ: Ավանդույթը, որը պահպանվել է մինչև օրս, հատուկ չէ միայն հայերին: Այն գոյություն ունի նաև Բրիտանական կղզիներում: Ուխտագնացության տեղեր կան կելտական ցեղերով բնակեցված վայրերում՝ հատկապես Շոտլանդիայում և Իռլանդիայում, որտեղ պահպանում են այս ավանդույթը:

Երևանի արևելքը և հարավը

Շրջագայություն 6

6.1 Խոր Վիրապ

6.2 Դվին

6.3 Գառնի

6.4 Գեղարդ