ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 116

Շրջագայություն 6. Երևանի հարավ-արևելքը

Վեցերորդ շրջագայությունը Ձեզ կուղեկցի դեպի Երևանի հարավարևելյան հատվածները: Ճանապարհը կձգվի Խոր Վիրապի վանքից և Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի ավերակներից մինչև Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Այնուհետև կանցնեք Գառնիի ամրոցի բնական լանդշաֆտներով, կտեսնեք Քարերի սիմֆոնիան, կլինեք Խոսրովի պետական արգելոցում, որն աշխարհում պահպանվող ամենահին տարածքներից մեկն է: Այստեղ է գտնվում նաև Հավուց Թառի վանքը: