ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 114

5.8 Օշական

Օշականը համարվում է Աշտարակի ամենից կարևոր պատմական վայրերից մեկը: Գյուղը գտնվում է Աշտարակից 6 կմ(3,7 մղոն) դեպի հարավ-արևմուտք: Արշակունիների օրոք (52-428) այն եղել է Ամատունի ազնվական ընտանիքի նստավայրը և ծառայել է որպես Արագածոտնի մարզի վարչական կենտրոն: Օշականը հայտնի է իր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիով, որի խորանի տակ գտնվում է հայոց այբուբենի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին նաև Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի նստավայրն է:

Օշական

Օշականը Հայաստանի այն գյուղերից մեկն է, որն ամենից շատ այցելուներ է ունեցել, քանի որ այստեղ է գտնվում հայոց այբուբենի հիմնադիր Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: 444 թվականին Վահան Ամատունի իշխանը նրա գերեզմանի վրա կառուցել է մի փոքրիկ մատուռ: Հետագա տասներեք դարերի ընթացքում հայ ուխտավորները այցելել են այս մատուռը: 18-րդ դարի վերջին մատուռը մասամբ ավերվել է, որի փոխարեն 19-րդ դարում Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին: 1880 թ. հուշարձան է կանգնեցվել՝ ի պատիվ մատուռի հիմնադիր Վահան Ամատունու: Օշականը նաև պատմական նշանավոր վայր է: 1827 թ. այստեղ է տեղի ունեցել Օշականի ճակատամարտը՝ ռուսական կայսերական ուժերի և պարսկական բանակի միջև: Ճակատամարտում հաղթանակ է տարել ռուսական զորքը:

Երևանի հյուսիսը

Շրջագայություն 5

5.1 Եղվարդ

5.2 Աշտարակ

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Saghmosavannk ParkMatenadaraCascade

5.4 Տառերի պուրակ

5.5 Քարի լիճ

5.6 Ամբերդ/Բյուրական

5.7 Արշակունիների դամբարան

5.8 Օշական