ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 112

5.6 Ամբերդ/Բյուրական

Ամբերդ ամրոցի ավերակները գտնվում են Քարի լճից 18 կմ/11 մղոն ներքև՝ Բյուրական գյուղի ճանապարհին: Այս տարածքը քայլարշավների և վրանային արշավների հիանալի վայր է: Ամրոցը գտնվում է Բյուրական գյուղի մոտ տեղակայված ճամբարից քայլքով երկու ժամ հեռավորության վրա: Այնտեղ մի կրպակ կա, որտեղից կարող եք գնել նախուտեստներ և ըմպելիք: Բյուրական գյուղը զբոսաշրջային սիրված ուղղություններից մեկն է: Այն գտնվում է Արագածի լանջերին` Աշտարակից 14 կմ/8.6 մղոն դեպի արևմուտք: Բյուրականի շրջակա տարածքում են գտնվում նաև Բյուրականի աստղադիտարանը , Սուրբ Հովհաննես բազիլիկը (10-րդ դար) և Արտավազիկ եկեղեցին

(7-րդ դար)` 13-րդ դարի հսկա խաչքար-հուշարձանով:

Բյուրականի աստղադիտարանը

Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումը նախաձեռնել է աստղադիտարանի առաջին տնօրեն, հայ անվանի գիտնական և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը 1946 թվականին: Բյուրականի աստղադիտարանը կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին: Աստղադիտարանում են տեղակայված հինգ հիմնական դիտակները: 1946 թվականից Բյուրականում անց են կացվում գիտաժողովներ և գիտական նստաշրջաններ:

Կարդալ ավելին

Ամբերդ ամրոցը

Ամբերդ ամրոցը գտնվում է Արագած լեռան լանջին` 2,300 մետր բարձրության վրա: Կամսարական ազնվական ընտանիքի կողմից

7-րդ դարում կառուցված Ամբերդ ամրոցն արտացոլում է միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության լավագույն

Կարդալ ավելին

Ամբերդ ամրոցի ավերակները

Երևանի հյուսիսը

Շրջագայություն 5

5.1 Եղվարդ

5.2 Աշտարակ

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Saghmosavannk ParkMatenadaraCascade

5.4 Տառերի պուրակ

5.5 Քարի լիճ

5.6 Ամբերդ/Բյուրական

5.7 Արշակունիների դամբարան

5.8 Օշական