ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 106

Շրջագայություն 5. Երևանի հյուսիսը

Հինգերորդ շրջագայությունը ներկայացնում է Երևանի հյուսիսային հատվածները` ընդգրկելով Եղվարդ և Աշտարակ քաղաքներին հարակից զբոսաշրջային վայրերը` ձգվելով մինչև Արագած լեռ: Կտեսնեք մի շարք միջնադարյան եկեղեցիներ, ինչպես օրինակ՝ Ծաղկեվանքը, կլինեք Արա լեռան տարածքում, Քասաղ գետի կիրճում գտնվող «Աշտարակի ձոր» հանգստավայրում, Ծիրանավոր, Սպիտակավոր, Կարմրավոր, Սուրբ Սարգիս, Հովհանավանք և Սաղմոսավանք եկեղեցիներում: Ձեր շրջագայությունը կշարունակեք դեպի Արագածի լանջին գտնվող Քարի լիճ, Ամբերդ ամրոց, Բյուրականի աստղադիտարան, Արշակունի թագավորների դամբարան և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: