ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 100

4.3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վաղարշապատը եղել է Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը: Այն հայերի հոգևոր կենտրոնն է: Այստեղ է գտնվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդի նստավայրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Հայաստանի «Վատիկան»-ն է: Համալիրն ընդգրկում է Էջմիածնի տաճարի շուրջ կառուցված կրոնական-վարչական, հոգևոր, մշակութային և կրթական հաստատություններն ու շենքերը: Մայր Աթոռի համալիրի կրթական հաստատություններից են Գևորգյան ճեմարանը (1874 թ.-ից), որը

բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություն է՝ աստվածաբանական համալսարան և Գարեգին Ա-ի անվան աստվածաբանական-հայագիտական կենտրոնը: Մայր Աթոռի տարածքում են գտնվում նաև չորս թանգարաններ, որտեղ պահվում են եկեղեցական ծեսերի համար օգտագործվող սուրբ մասունքներ, իրեր, արվեստի գործեր և գանձեր: Այդ թանգարաններն են՝ Էջմիածնի Մայր տաճարի թանգարանը, Ալեք և

Մարի Մանուկյանների

գանձատուն-թանգարանը, Վեհարանի վերջին հարկը (Կաթողիկոսի նստավայրը) և Հին վեհարանը (Կաթողիկոսի նախկին նստավայրը):

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և Զվարթնոցը (Տեսանյութ)

Երևանի արևմուտքը

Շրջագայություն 4

4.3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

4.2 Վաղարշապատի եկեղեցիներ

4.1 Մուսալեռան հուշահամալիր ParkMatenadaraCascade

4.4 Մաչանենց կենտրոն

4.5 Մեծամորի ամրոց-հնավայր Fortress

4.6 Զվարթնոց