Հնագույն ժամանակներից նորագույն ժամանակներ
Հայաստանը, գտնվելով Հին աշխարհի տարանցիկ առևտրական ու ռազմական կարևորագույն մայրուղիների, այդ թվում` Արևելքը Արևմուտքին կապող մետաքսի ճանապարհի վրա, տնտեսական մեծ զարգացում է ապրել և կապող օղակ հանդիսացել Միջերկրական ծովի ավազանի, Միջագետքի, Իրանական սարահարթի ու Կովկասյան երկրների միջև։ Այդ հանգամանքը Հայաստանի նկատմամբ շարժել է զանազան նվաճողների` ասորեստանցիների, սկյութների, հույների, հռոմեացիների, պարսիկների, արաբների, թուրքերի, մոնղոլների, ռուսների հետաքրքրությունը` հաճախ դարձնելով այն հզոր երկրների պայքարի թատերաբեմ։ Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը պահպանել է իր ազգային ինքնությունը և բազմիցս վերականգնել իր պետությունը։
88