Մեծ Հայքն ընդգրկում էր 311,000 կմ2 տարածք։ Նրա բոլոր 15 նահանգները միասին ունեին 191 գավառ, որից 37-ը Վասպուրականում էր, 20-ը՝ Այրարատում։ Վերջինս մշակութային ու տնտեսական կյանքի ամենախոշոր և ամենանշանավոր աշխարհն է։ Բավական է նշել, որ այստեղ է գտնվել հայոց մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Երազգավորս, Վաղարշապատ, Երվանդաշատ, Բագարան)։ Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնապես կարևոր դեր են խաղացել նաև Բարձր Հայքը, Ծոփքը, Տուրուբերանը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը և Գուգարքը: Մեծ Հայքից բացի` հայ ժողովուրդը զգալի մեծամասնություն է կազմել նաև Փոքր Հայքում, որի տարածքը շուրջ 80,000 կմ2 էր։ Հայերը 11-րդ դարում ուժեղ պետություն են ստեղծել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին ընկած Կիլիկիայում:
«Կիլիկիա» երգը՝ Արթուր Մեսչյանի կատարմամբ (Տեսանյութ)
85