Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Հայկական լեռնաշխարհի քանդակագործությունը
Վիշապաքարեր
Հայերը կառուցել են ջրանցքների ու առուների ցանցեր, որոնք սկիզբ էին առնում լեռնային աղբյուրներից: Աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում հայտնաբերվել են հսկա ձկան տեսք ունեցող քարակոթողներ` «վիշապներ» կամ «վիշապաքարեր»: Վերջիններս հնագույն քարակոթողներ են, մենաքարերի խորհրդանշական տարբերակ: Դրանցից շատերը պատկանում են Ք.ա. 3-րդ հազարամյակին, ունեն ձկան տեսք` օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով: Ենթադրվում է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր:
Սևանա լճի մոտ (Գեղամա լեռներում) պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3.5 մ է: Վիշապաքարեր են հայտնաբերվել նաև Արագածի լանջերին: Դրանք քանդակագործական արվեստի ինքնատիպ կոթողներ են: Շատ վիշապաքարեր քրիստոնեության շրջանում վերածվել են խաչքարերի:
35